Տեսահոլովակ
Բերդի թիվ 1 դպրոց
👁 Դիտումներ՝ 0
Մեր քաղաքի պատմությունը՝ մեկ վայրում
Գտեք հին լուսանկարները՝ ըստ դպրոցի, դասարանի կամ տարեթվի, կարդացեք դրանց հետ կապված պատմությունները և պահպանեք հիշողությունները։
Պահոցի դիտում
Ընտրեք դպրոցը կամ գրեք անունը՝ համապատասխան լուսանկարին անցնելու համար։
Նոր նկար ավելացնելու համար բացեք վերևի «Կառավարում» բաժինը և սեղմեք «Նկար ավելացնել»։
Մեր քաղաքի դեմքերը
Առանձին լուսանկարների էջ՝ Բերդի մարդկանց անունները, կյանքը, աշխատանքը և նրանց մասին հիշողությունները սերունդների համար պահպանելու նպատակով։
Կենդանի հիշողություններ
Դպրոցական միջոցառումների, դասարանական հանդիպումների, հուշերի և Բերդի տեսարանների տեսանյութերը՝ մեկ բաժնում։
Բերդի դպրոցները
Առանձին հավաքածու՝ դպրոցի պատմությունը, սերունդները և հիշարժան օրերը մեկ տեղում պահպանելու համար։

Շրջանավարտներ
«Բերդի դպրոցներ» էջից։
👁 Դիտումներ՝ 0
Դպրոցական լուսանկարներ
Նկարը՝ «Բերդի դպրոցներ» էջից։
Նոր լուսանկարներ
15.08.2026 թ․ Բերդի թիվ 1 դպրոցի 1975–1976 թթ․ շրջանավարտների 50-ամյա հավաքների լուսանկարներից։
Նոր լուսանկարներ
Բերդի թիվ 1 դպրոցի դասարանցիների հանդիպում՝ 53 տարի անց։ Հրաչիկ Ադամյանի արխիվից։
Դասարանական հանդիպում
Տարիներ անց դասարանցիները կրկին միասին։ «Բերդի դպրոցներ» էջից։
Տեսահոլովակ
👁 Դիտումներ՝ 0
Դասարանական հանդիպում
👁 Դիտումներ՝ 0
Դասարանական հանդիպում
👁 Դիտումներ՝ 0
Բերդի դպրոցները
Առանձին հավաքածու՝ դպրոցի սերունդների, ուսուցիչների և դասարանական հիշողությունների համար։

Ալվարդ Ներսիսյանի արխիվից։
👁 Դիտումներ՝ 0

Ուսուցչի հետ
Տարիներ են անցնում, դպրոցական տարիները դառնում են հիշողություն… բայց կան ուսուցիչներ, որոնք երբեք չեն մոռացվում։ Նրանք չեն եղել պարզապես դասավանդողներ, այլ եղել են ուղղություն ցույց տվողներ, հավատ ներշնչողներ, մարդկային արժեքներ սերմանողներ։
Այդ ուսուցիչներին տարիներ անց էլ հիշում են արդեն մեծացած աշակերտները՝ նույն հարգանքով, նույն երախտագիտությամբ։ Որովհետև սովորեցրել են ոչ միայն առարկա, այլև՝ մարդ լինել։
Այդպիսի ուսուցիչները ժամանակից ուժեղ են։ Նրանց թողած հետքը չի ջնջվում, այլ ապրում է սերունդների մեջ։ Խոնարհում ու խորին շնորհակալություն բոլոր այն ուսուցիչներին, ովքեր տարիներ անց էլ մնում են աշակերտների սրտերում։
Անահիտ Խաչատրյանի արխիվից · 31.01.2026 թ․
👁 Դիտումներ՝ 0
Բերդի դպրոցները
Առանձին հավաքածու՝ դպրոցի սերունդների, ուսուցիչների և դասարանական հիշողությունների համար։
Այս բաժնում լուսանկար դեռ չկա։ Վերևի ենթաբաժիններից ընտրեք մեկը՝ նկար ավելացնելու համար։
Բերդի դպրոցները
Առանձին հավաքածու՝ դպրոցի սերունդների, ուսուցիչների և դասարանական հիշողությունների համար։
Այս բաժնում լուսանկար դեռ չկա։ Վերևի ենթաբաժիններից ընտրեք մեկը՝ նկար ավելացնելու համար։
Սրտից եկող պատմություններ
Առաջին սիրո, սիրո նամակների, հանդիպումների, բաժանումների և տարիների միջով ապրող զգացմունքների համար նախատեսված առանձին բաժին։

👁 Դիտումներ՝ 0
Առաջին սեր
Մաս առաջին
Գրպանումս մի փոքրիկ տուփ կար՝ ոսկե սրտիկով, որը պիտի դառնար մեր անցյալի ու ապագայի միակ կամուրջը։
Մեր վերջին լուսանկարը։ Ցավոք, չտեսար այս նկարը։
Գրպանումս մի փոքրիկ տուփ կար՝ ոսկե սրտիկով, որը պիտի դառնար մեր անցյալի ու ապագայի միակ կամուրջը։ Երբ այն մեկնեցի քեզ, աչքերդ փայլեցին, բայց այդ փայլի տակ թաքնված էր մի անասելի տխրություն, որը ոչ մեկս չէր համարձակվում բարձրաձայնել։
— Եկ նկարվենք վերջին անգամ… — ասացիր դու, ու ձայնդ մի պահ դողաց։ Մենք գիտեինք, որ այդ նկարը սովորական լուսանկար չէ։ Դա մեր վերջին ընդհանուր վայրկյանն էր՝ սառեցված թղթի վրա, որը դու պիտի ճամփորդեիր հազարավոր կիլոմետրեր ու ինձնից հեռու մնայիր երկար տարիներ։ Երկու օրից քեզ սպասում էր անհայտությունը, ինձ՝ քո բացակայությամբ դատարկված քաղաքը։
Այդ երեկո մենք փորձում էինք կատակել, որպեսզի չխեղդվենք լռությունից։
— Եթե տղա ունենամ, քո անունն եմ դնելու, — ժպտալով ասացիր դու։
— Իսկ դու, եթե աղջիկ ունենաս, իմ անունը կդնես։ Տարիներ անց Աստծու կամքով ծնվեց աղջիկս։ Աղջկաս անունն ու նրա ծննդյան օրը համընկել էին։
Եվ այդ պահին երկուսս էլ ծիծաղեցինք։ Գուցե այդ խոսքերը մի քիչ մանկական էին, բայց դրանց մեջ այնքան անկեղծություն կար։ Մենք ուզում էինք, որ նույնիսկ եթե տարիները մեզ հեռացնեն, մի փոքրիկ բան մնա, որը կհիշեցնի մեր մասին։ Որ երբ մեր երեխաներին կանչենք իրենց անուններով, մի պահ հիշենք իրար։ Որ մեր սերը, թեկուզ ուրիշ կյանքի մեջ, շարունակվի նրանց միջոցով։ Հետո դու լուռ հարցրեցիր։
— Իսկ եթե տարիներ անց հանկարծ հանդիպենք, ի՞նչ կասենք իրար։
— Կգամ աղջկաս հետ, կծանոթացնեմ քեզ հետ ու կասեմ՝ աղջկաս անունը քո անունն է… գողացել ենք, որ քեզ միշտ հիշենք։
Դու ծիծաղեցիր, հետո ասացիր։
— Գիտե՞ս… ես քեզ խենթի նման սիրել եմ։ Սիրել եմ այնպես, որ տարիներն անցել են, բայց չեմ կարողացել քեզ մոռանալ։ Այնքան, որ ժամանակը չկարողացավ ոչինչ ջնջել։
Երկու օր անց դու պիտի մեկնեիր։ Խնդրեցիր, որ անպայման գամ օդանավակայան՝ քեզ ճանապարհելու։ Եկա օդանավակայան՝ ձեռքիս քո սիրած վարդերը։ Քայլերս ծանր էին, իսկ սիրտս՝ ավելի ծանր։ Մոտեցա ձեզ, մայրիկդ գրկեց ինձ ու լաց եղավ։ Այդ պահին ես էլ չկարողացա զսպել ինձ․ աչքերս խոնավացան։ Ծաղիկները մեկնեցի քեզ, իսկ դու փաթաթվեցիր ինձ այնպես, կարծես ուզում էիր այդ գրկախառնության մեջ պահել մեր բոլոր հիշողությունները։
Բաժանումը շատ ծանր էր։ Քայլեցիր դեպի օդանավը, բայց մինչև հասնելը շուռ եկար։ Ձեռքիդ վարդերը թեթև տարուբերեցիր՝ այդպես հաջողություն ցանկանալով։ Քո աչքերը լացով էին լցված… Ինքնաթիռը կամաց-կամաց փոքրացավ ու անհետացավ իմ տեսադաշտից։ Ես շուռ եկա, մոտեցա մի անծանոթ մարդու ու սիգարետ խնդրեցի։ Ձեռքերս դողում էին, բայց կարողացա վառել ու ծխել։ Այդ ծուխը կարծես փորձում էր թաքցնել այն դատարկությունը, որ մնացել էր սրտումս։
Անցան տարիներ։ Միայն մեկ անգամ հայրական տան հասցեով նամակ ուղարկեցիր՝ առանց հետադարձ հասցեի։ Սոցցանցերով երկար տարիներ փնտրում էի քեզ։ Ամեն անգամ զարմանում էի, որ քեզ չեմ գտնում, բայց ներսումս միշտ զգում էի՝ դու կա՛ս, ինչ-որ տեղ ապրում ես այս աշխարհում։ Միայն մի հարց էր տանջում ինձ՝ ինչո՞ւ ես ինձ համար անհասանելի։
Տարիներ անց պատահաբար մի անծանոթի էջում տեսա քո նկարը։ Սիրտս արագ սկսեց բաբախել։ Նայեցի նրա ընկերների ցուցակը և վերջապես գտա քեզ։ Բայց նորից զարմացա․ քո անուն-ազգանունը փոխված էր, կարճ ու կիսատ էր գրված, կարծես հատուկ այնպես, որ քեզ դժվար գտնեն։
Ոգևորված գրեցի քեզ։ Սպասեցի… նորից գրեցի… ու ամեն օր սպասում էի պատասխանիդ։ Բայց պատասխան չեկավ։ Մի օր պատահաբար կարդացի քո ընկերուհիներից մեկի գրառումը։ Այդ պահին սիրտս սառեց… Պարզվեց՝ դու արդեն հինգ տարի է, ինչ այս աշխարհում չկաս։
Գրեցի քո ընկերուհիներին։ Նրանցից մեկը պատասխանեց ու պատմեց այն ամենը, ինչ գիտեր քո մասին։ Իսկ վերջում ավելացրեց մի նախադասություն, որը երկար ժամանակ հնչում էր գլխումս․ «Նա շատ դժբախտ կյանք ունեցավ… Ամուսնացավ, բայց երեխաներ չունեցավ»։
Եվ այդ պահին իմ մեջ հազարավոր հարցեր ծնվեցին։ Ինչո՞ւ… ինչո՞ւ… ինչո՞ւ… Բայց այդ «ինչուների» պատասխանները այդպես էլ չգտա։
Արդեն քո մահից անցել է տասներկու տարի։ Դու հիմա միայն հիշողություն ես։ Բայց իմ հիշողության մեջ միշտ մնացիր այն նույն աղջիկը՝ մի քիչ ուրախ, մի քիչ թախծոտ, այն աղջիկը, որին ես երբեք չմոռացա։ Շատ անգամներ մտովի խոսել եմ քեզ հետ։ Ասել եմ այն խոսքերը, որոնք կյանքում չհասցրի ասել։
Ցավոք, չեմ կարող գալ քո գերեզմանին… դու շատ հեռու ես ինձանից։
Բայց որտեղ էլ լինես հիմա՝ հանգչիր խաղաղությամբ։ Ես քեզ հիշում եմ։
06.03.2026 թ․
Սիրո նամակներ
Սրտից գրված նամակներ, անկեղծ խոստովանություններ և պատմություններ, որոնք արժանի են պահպանվելու։
Գրառումը շուտովԿյանքի պատմություն
Մարդկանց իրական ու հուզիչ պատմությունները՝ սիրո, բաժանման, սպասման և հավատարմության մասին։
Գրառումը շուտովՄասնակցեք հիշողությունների պահպանմանը
Ուղարկեք Ձեր պատմությունը կամ հիշողությունը։ Այն անմիջապես չի հրապարակվի․ նախ կստուգվի և կհաստատվի կայքի ղեկավարի կողմից։
Առանձին բաժին
Բերդի դպրոցների, ուսուցիչների, դասընկերների և տարիների ընթացքում պահպանված հիշողությունների պատմությունները։

👁 Դիտումներ՝ 0
Հուշապատում
Դպրոցական տարիների, վերջին զանգի, առաջին շրջանավարտների և կյանքի ճանապարհ դուրս գալու անմոռանալի հուշերը։
Հուշապատում — առաջին հատված
Յուրաքանչյուր մարդ դպրոցն ավարտելուց հետո անցնում է բազում ճանապարհներով՝ ոմանք զինվորական ծառայության, մասնագիտական ու բուհական կրթության և վերջապես աշխատանքային կենսագրություն։ Գալիս է մի պահ, երբ հոգսաշատ օրերդ մնում են անցյալում, երբ ներկայից, առավել ևս ապագայից լուրջ ու շատ սպասելիքներ չես ունենում, հուշերիդ ոսկեթել կծիկը հետ է գնում ու հանգրվանում դպրոցական նստարանին, դասամատյանում ու գրատախտակին, դպրոցի բակում ու խաղադաշտում, ամեն ինչով հագեցած սպորտդահլիճում...
Զգում ես, որ այնտեղ ես թողել կյանքիդ ամենավառ ու լուսավոր, ամենամաքուր ու անհոգ տարիները։ Յուրաքանչյուր ավարտական դասարանի դասասենյակին փոխարինելու է գալիս «կյանքի նավը», որը սկսում է նավարկել մոտ ու հեռու «ծովերում», երբեմն զարնվելով ալեբախումների, խարիսխ նետելով ի վերուստ տրված կյանքի «ծովափերում», տեղ-տեղ հանգրվանելով ու շարունակելով նավարկությունը՝ մինչև վերջին ուղևորի կանգառը։ Ուր էլ որ հիմնավորվի մարդը, հիշողության արմատները մշտապես սնուցվում են ծննդավայրում թողած տարիների վերհուշից։ Դպրոցական տարիների ավարտից յուրաքանչյուր շրջանավարտի հուշերում հավերժ զնգում են «Վերջին զանգի» ղողանջները՝ հրաժեշտի, պատանեկության ավարտի, նոր, հասուն կյանքի նախադուռը բախող զանգի ղողանջները։ Այդ ղողանջները շաղախված են հուզմունքից և ուրախության զգացումներից, լցված բաժանման թախիծով և նոր հորիզոնների տիրելու ակնկալիքով...
Մի ամբողջ գիտակից կյանք ականատես ու նաև հեղինակ եմ եղել «Վերջին զանգի» կազմակերպմանը, հուզմունքով եմ վերաբերվել այն ամենին, ինչ կատարվում էր շուրջս, բայց բազում անգամ վերապրել եմ իմ դպրոցի հրաժեշտի ամբողջ միջոցառումը։ Այսօրվա պես հիշում եմ մանրամասնությամբ, առանց բացառության։ Անչափելի հուզված էինք ոչ միայն մենք՝ շրջանավարտներս, այլև մեր ուսուցիչները, որոնք մեր կողքին են եղել տասը երկար ու ձիգ տարիներ, որոնք քայլ առ քայլ հետևել են մեզ այդ ողջ ուսումնական տարիների ընթացքում և հանդիսացել են մեր ձեռքբերումների ու, ինչու չէ, նաև սայթաքումների ճանապարհի անբաժան ուղեկիցները։
Բերդի համար երկրորդ միջնակարգ դպրոց հռչակված կրթօջախը իր առաջին շրջանավարտներին էր կյանք ճանապարհում։ Ինչպես ամեն մարդու կյանքում իր յուրահատուկ տեղն է զբաղեցնում առաջնեկը, այդպիսի առանձնահատուկ տեղ ունեինք դպրոցի համար մենք՝ նրա առաջին շրջանավարտները, որոնք մի ողջ կոլեկտիվի աշխատանքային հունձքն էին, «բերք ու բարիքը», հոգևոր զավակները։ Պատրաստվում էինք «Վերջին զանգի» արարողությանը։ Դպրոցի պատերից ներս, դասասենյակներում ու միջանցքներում, ուսուցչանոցում ու տնօրենի կաբինետում նույն զգացումն էր թևածում՝ ոգևորություն, ուրախություն, պատասխանատվություն, հուզաթաթախ ու թախծախառը զգացումներ։ Ամեն ինչ անսովոր էր, անգամ ուսուցիչների մեզ ուղղված հայացքները, դասընկերներիս լուրջ ու խռովահույզ դեմքերը։ Այս ամենը շատ փայլուն դրսևորվում էր դեպի անհայտություն գնացող ճանապարհին ուղղված նրանց հայացքներում, ուր տագնապ կար ու ապագայի նկատմամբ անորոշության զգացում, նաև հաստատակամություն ու նպատակասլացություն։ Տարիներ հետո հասկացա մի բան. երբ դեռ չբաժանված կարոտում ես, ուրեմն սիրում ես...
Պատրաստվելով հրաժեշտի միջոցառմանը՝ չէինք կարող մոռանալ ու առանձնահատուկ վերաբերմունք չցուցաբերել մեր առաջին ուսուցչուհուն, ութ տարիների մեր անկրկնելի դասղեկին, չարտահայտել մեր երախտագիտությունը, սերն ու հարգանքը նրա նկատմամբ։ Գրախանութից գնեցինք լուսանկարների մի բազմաթերթ ալբոմ, յուրաքանչյուրիս՝ 36 աշակերտներիս, մեկ ամբողջական թերթ հատկացրինք։ Առաջին էջի վերևի ձախ անկյունում փակցրինք առաջին դասարանի լուսանկարը՝ ընկեր Մելիքյանի բնութագրող մակագրությամբ, որ տվել էր առաջին դասարանն ավարտելու առիթով։ Երկրորդ էջում տեղադրեցինք տասներորդ դասարանի լուսանկարը, որտեղ զետեղեցինք գրառումներ մեր խոհերի, մեր զգացումների, մեր անցած ճանապարհի տպավորությունների մասին՝ համատեղ ունեցած լուսանկարներով ու հուշերով լի գրառումներով։
Դաշտային բազմերանգ ու բազմաբույր ծաղիկներ էին տղաները վաղօրոք հավաքել, մի մեծ, շքեղ ծաղկեփունջ կազմել և առավոտյան բերել դպրոց։ Ընկեր Մելիքյանին հրավիրեցինք մեր դասարան։ Բոլորս ներկա էինք՝ «ա»-ի և «բ»-ի բաժանված երկու խմբերը միասին, նորից մեկտեղված կազմով։ Այսօրվա պես հիշում եմ, աչքիս առջև հառնեց այն պահը, երբ դասասենյակի դուռը հանդարտ բացվեց, ծաղիկների փունջը գրկած ներս մտավ դասարանի խելոք ու համեստ աղջիկներից մեկը՝ Մելիքյան Անահիտը։ Դանդաղ մոտեցավ ընկեր Մելիքյանին։ Չափից դուրս հուզված էր, կերկերուն, արտասվախառը ձայնով հրաժեշտի խոսքով դիմեց սիրելի ուսուցչուհուն։ Հրաժեշտի ու մեծարման խոսքը ես էի գրել՝ հուզմունքից մի ողջ գիշեր արթուն լուսացնելուց հետո։
Պահը հուզիչ էր. բոլորիս թախծոտ աչքերից բաժանման արցունք էր կաթում։ Հուզմունքը պատել էր նաև մեր ուսուցչուհուն, ով լուռ, զսպված կարոտով ու թախիծով, հուզախառը ժպիտով թերթում էր ալբոմը, հետևում մեր խոսքերին, արցունքոտ աչքերը հառելով մեզ՝ մտովի տեսնում էր մեզ՝ թոթովախոս մանուկներիս, առաջին տառը սովորելիս։ Գուցե այդ պահին տեսնում էր նաև միասին անցած մեր իմաստալից ճանապարհը...
Հուշապատում — երկրորդ հատված
1968 թ.-ի ծաղկափթիթ մայիսյան այդ առավոտը արթնացանք անսովոր զգացողությամբ։ Մեզ թվում էր, թե այդ օրվա արևածագը ուրիշ խորհուրդ ու հմայք ունի, արևն ավելի շենշող էր թվում, իսկ մեզ շրջապատող մարդիկ էլ այն չեն, ինչ նախորդ օրերին։ Երբ բռնեցինք դպրոցի ճամփան, հուզմունքն ավելի էր խտանում այն զգացողությունից, որ վերջին անգամ են մեր քայլերը տանում այն հարազատ դարձած ճանապարհով, որով անցել էինք 10 երկար ու ձիգ տարիներ։ Գնացել էինք, քանզի նպատակ ունեինք, երազանքներ ու ձգտումներ, ուսման տենչ կար մեր հոգում ու երազանքների ճախրանք։ Հիմա կանգնել էինք կյանքի խաչմերուկում ու փորձում որոշումներ կայացնել, ուղիներ ընտրել՝ հաստատ իմանալով, որ մեր «նավն» առանց նավավարի է բաց ծով դուրս գալու։ Մենք պիտի կառավարենք մեր նավարկությունը՝ չվախենալով ու միշտ առաջ նայելով։
Հիմա մեր մտքերը ցանուցիր էին, ապագան՝ անորոշ։ Մեր կյանքի երկար սպասված 17-րդ գարունը եկավ մեղմորեն, հուշիկ քայլերով։ Դպրոցական վերջին գարուն, վերջին մայիս, դու մեր հոգու ազատ ճախրանքի առաջին վկան ես։ Մեր ջահել սրտի 17 զարկ ու անհանգիստ կյանքի 17 հրաշք ակնթարթ...
Դպրոցի երկրորդ հարկի միջանցքը լեփ-լեցուն է։ Այստեղ են ուսուցիչները, 10-րդ «ա» և «բ» դասարանների շրջանավարտները և մեզ փոխարինելու եկած առաջին դասարանցիները՝ թվով 4 դասարան (երանելի ժամանակներ...)։ Պահը խորհրդավոր է, լռությունը՝ հանդիսավոր ու ավելի խոսուն։
Հիշում եմ՝ ուսուցիչները շարքով կանգնած էին, թիկունքում՝ պատուհանները։ Շրջանավարտներս կանգնած էինք պատի ուղղությամբ։ Հանդիսավոր լռությունը խախտեց դպրոցի տնօրեն Ս. Ծատուրյանն իր բարի մաղթանքի խոսքով։ Սրահում հուզմունքը ալեկոծվում էր, թափանցում ներկաների սրտերը ու ճախրում վեր՝ դեպի անհունները։ Պահը կրկնակի հուզիչ էր ու անսովոր նրանով, որ ուսուցիչները կյանք էին ճանապարհում իրենց շրջանավարտներին առաջին անգամ՝ հպարտության և պատասխանատվության զգացումով։
Անակնկալի եկանք, երբ զարմանքով նկատեցինք, որ դպրոցի ուսմասվար, մաթեմատիկայի ուսուցիչ Անդրանիկ Մխիթարյանի աչքերից այտն ի վար արցունքի կաթիլներ են իջնում։ Ապշեցուցիչ էր այնքանով, որ տարիներ շարունակ մեր կողքին ունեցել ենք մի մարդու, ով աչքի էր ընկել խստապահանջությամբ, իր պատկառազդու տեսքով ու լրջախոհությամբ, ումից ազդվում ու պատկառանք էին զգում դպրոցի բոլոր աշակերտները՝ անկախ այն հանգամանքից, թե իրենց դասավանդում է, թե ոչ։ Հուզմունքն այնքան թանձրացավ, որ առանց բացառության բոլորի աչքերից մաքրամաքուր անկեղծության արցունք էր թափվում։ Ելույթ ունեցողների ձայները կերկերուն էին, հուզմունքից խզված, բայց սրտի խոսքը, ասելիքն ավարտին հասցնելու մղումով։
Այսօրվա պես հիշում եմ՝ մեր դեմ-հանդիման, միջանցքի մյուս ծայրին, պատի տակ շարվել էին առաջին դասարանցիները։ Շարքերից առանձնացավ, ծաղիկների փունջը գրկած, առաջին դասարանցի քույրս ու շուրջը նայելով՝ հուշիկ քայլերով մոտեցավ մեզ և սկսեց իր խոսքը՝ ուղղված մեզ, գրված դասվարի կողմից։ Մինչև հիմա անսխալ ականջներումս հնչում են այդ տողերը։
— Մեր շատ ու շատ սիրելի շրջանավարտներ, տասներորդ դասարանցիներ։ Այս հանդիսավոր պահն օգտագործելով՝ սրտանց շնորհավորում ենք ձեր մուտքը նոր կյանք և ցանկանում, որ անցած երազային կյանքը խորը իմաստավորում ստանա գալիքում։ Ցանկանում ենք, որ ձեր երազները նմանվեն Նոր տարվա տոնածառերին, որոնք լուսազարդվում են աշխարհի բոլոր տանիքների տակ, մարդկանց սրտերում։ Բայց ցանկանում ենք, որ ձեր երազները Նոր տարվա տոնածառերի նման մի քանի օր լույս տալով դուրս չշպրտվեն կմախքացած, այլ բևեռվեն աշխարհից աշխարհ՝ ձեր հոգիներում։
Խոսքը դեռ չավարտած՝ երեխան, նկատելով, որ բոլորը լացում են, անգամ ուսուցիչները, երևի կարծելով, թե վատ բան է պատահել, ինքն էլ սկսեց լացել։ Այդ պահին ընկ. Ծատուրյանը, խոսքը կիսատ թողնելով, արագ մոտեցավ նրան, շոյեց վարսերը և ձեռքից բռնած մոտեցավ ինձ, ծաղկեփունջը տվեց ինձ։ Հուզմունքս անչափելի էր։ Կռացա, գրկեցի, համբուրեցի, իսկ այդ ընթացքում դասվարը մոտեցավ և ուղեկցեց դասարանի շարքերը։
Շարունակելի...
Դիտել սկզբնական գրառումը Facebook-ումՈւսուցչի մասին
Աշակերտների պատմությունները՝ իրենց ուսուցիչների խոսքերի, դասերի և թողած բարի հետքի մասին։
Պատմվածքը շուտովԴասարանական հանդիպում
Դասարանական հավաքների պատմությունները՝ հանդիպումների, հուզմունքի և անմոռանալի պահերի մասին։
Պատմվածքը շուտովՀիշողությունը շարունակվում է
«Մարդիկ, հավաքվե՛ք, տեսե՛ք իրար, ուրախացե՛ք․ այս օրը մերն է»։